Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ վիճաբանել են

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացում վիճաբանել են գազի գնի ձևավորման հարցի շուրջ, փոխանցում է Интерфакс-ը: Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել բելառուսցի և ռուսաստանցի սպառողների համար տարբեր պայմաններին:

Նրա խոսքով՝ բելառուսցի սպառողները մեկ խորանարդ մետրի դիմաց վճարում են 130 դոլար, իսկ ռուսաստանցիները՝ 70 դոլար: Ինչին Պուտինը պատասխանել է, որ եթե Բելառուսի համար գազի շուկայական գին սահմանված լիներ, ապա մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարեին 200, այլ ոչ թե 130 դոլար:

Պուտինն առաջարկել է գազի գնի շուրջ քննարկումները շարունակել ավելի ուշ՝ փակ ռեժիմով: Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ, հնարավոր է, նիստի ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկի Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:

http://mamul.am

(Visited 41 times, 1 visits today)