Մարմիններդ կփշաքավի, երբ իմանաք, թե ինչպես է սպանվել իրականում գյումրեցի 57-ամյա կինը

Գյումրիում դաժան ծեծելով սպանել են 57-ամյա կնոջ: Դեպքից անցել է արդեն չորս օր եւ դարձյալ տեղեկություններ չկան:Կա՞ արդյոք կասկածյալ, մեղադրյալ:

Հիշեցնենք, Գյումրիում տարածված տեղեկությունների համաձայն կնոջը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող: Այս տեղեկությունը չի հերքել և չի հաստատել ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Եւ քանի որ պաշտոնական աղբյուրները դեպքից օրեր անց լուռ են, բավականին ակտիվ տեղեկություններ են տարածում քաղաքի բնակիչները: Դրանցից մեկի համաձայն քաղաքի կենտրոնում տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպեսէ տեղի ունեցել գյումրեցի 57-ամյա տիկնոջ սպանությունը: Ըստ այդ խոսակցությունների՝ կնոջը սպանել են շշով գլխին հարվածելով:

Նույնիսկ այս տեղեկությունը դատախազությունը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում:

«Նախաքննություն է ընթանում: Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- ասաց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանն՝ ի պատասխան ԳԱԼԱ-ի այն հարցադրման, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է շրջանառվող այդ տեղեկությունը, եւ թե արդյոք տեսախցիկները ֆիքսել են կնոջ սպանությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը պաշտոնապես հերքել էր սպանությանը զինծառայողի մասնակցությունը: Ըստ դեսպանատան՝ դեկտեմբերի 3-ին տվյալ պայմանագրային զինծառայողը ծառայության չի եղել: Նման դեպքերում, փոխգործակցության կանոնակարգի համաձայն, այդ մասին ռուսական կողմին պետք է իրազեկեն տեղի իրավապահ մարմինները:

Պայմանագրային զինծառայողի մասին տեղեկատվությունն ավտոմատ կերպով տեղ է գտել հետախուզման ամփոփագրում, ինչն էլ պատճառ է եղել, որ հայտարարվի նրա՝ աղմկահարույց սպանության մեջ ներքաշված լինելու մասին: Ավելի ուշ զինվորական մասի հրամանատարությունը Գյումրիում ռուսական գլխավոր հյուպատոսության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների գործակցությամբ պարզել է, որ պայմանագրային զինծառայողի մեղքի չափը չի բացահայտվել:

(Visited 299 times, 1 visits today)