ԿԵՑՑԵՔ․․․Չափազանց կարևոր ու երկար սպասված լուր մեր ամբողջ բնակչության համար

Այսօր առավոտյան թռիչք իրականացրեցինք Armenian Helicopters LLC ընկերության ուղղաթիռներից մեկով, ում հետ պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ․՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ։

Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։

Ծառայությունը կսկսի գործել մոտավորապես 3-4 ամսից, քանի որ ուղղաթիռները պետք է համապատասխանորեն վերազինվեն, ինչպես նաև մանրամասն մշակվի պացիենտների տարհանման մեխանիզմը՝ մարզերից Երևան։

Male Doctor Hand Abstract with Lab Coat and Stethoscope.

Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ նոր զարգացումների մասին»։

(Visited 370 times, 1 visits today)