Քիչ առաջ այն ինչ կատարվեց Արփինե Հովհաննիսյանի հետ ցնցել է բոլորին

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր հրավիրել է ոստիկանություն

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությանը հայտնել էր, որ համացանցում իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել: Նա հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու»,-ասացին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։

«Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն)գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց նկատմամբ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իմ վերաբերյալ վիրավորական(հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։

Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական(հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչեւ դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,

-գրում էնա։

Իրավաբան.net

(Visited 660 times, 1 visits today)