Կիևյան կոտլետներ՝ Ամանորյա անփոխարինելի ուտեստ

Իրական Ուկրաինայի համը․․․

Բաղադրիչներ

  • 4 հատ հավի ֆիլե
  • 2 հատ ձու
  • 100 գ․ կարագ
  • 400 գ․ արևածաղկի ձեթ
  • պաքսիմատ
  • կանաչի
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակ

Մանրացնել մաղադանոսը։ Տարրայի մեջ խառնել կարագը մաղադանոսի հետ։ Կարագը դնել սննդային փաթեթի մեջ և թողնել սառցարանում մոտ 25-30 րոպե։ Հավի ֆիլեն սուր դանակով  կտրելով բացել, որ ստացվի ուղղանկյուն և թեթև հարվածելով տափակացնել։ Ֆիլեի անկյունային մասում սառեցրած կարագի կտորներ դնել։

Ֆիլեն փաթաթել այնպես, որ կարագը մնա ներսում։

Հարել ձուն և աղ ավելացնել, թաթախել ձվային խառնուրդի մեջ։

Հետո լավ թաթախել պաքսիմատի մեջ։ Այդ գործընթացը կրկնել երկու անգամ։ Խորը թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել կոտլետները՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով դրանք, մինչև բոլոր կողմերից կկարմրեն։ Ձեթը պիտի ամբողջությամբ կամ գոնե կիսով չափ ծածկի կոտլետները։ Պատրաստի կոտլետները զարդարել կանաչիով։ Որպես  խավարտ կոտլետների հետ  հարմար կլինի տապակած կարտոֆիլը կամ կարտոֆիլի  պյուրեն։

Բարի ախորժակ։

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

(Visited 26 times, 1 visits today)