«Վախ ունեմ, որ կարող եմ սխալ ընկալվել». Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնց հեղինակն Արվին Քոչարյանն է: Նա BRAVO.am-ին է տրամադրել ֆոտոշարքը՝ նշելով, որ գաղափարը լուսանկարչինն է:

«Արվինի ոճն է: Կարծում եմ՝ համարձակ ֆոտոշարք չէ: Կյանքում ամեն հարցում չափեր են պետք: Բայց յուրաքանչյուրի համար այդ չափերն ու սահմանները տարբեր են»,

-նշել է նա:

   Լուիզայից հետաքրքրվեցինք՝ արդյոք կարեւորում է հնչող կարծիքները.«Կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ հետաքրքրում է, եւ կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ չի հետաքրքրում: Հասարակության շերտերը շատ տարբեր են: Պետք չէ թակել դռներ ու հարցնել՝ «Արդյո՞ք… »:

Սա կբերի մի շատ վտանգավոր բանի՝ կկորցնես քո եսն ու քո կարծիքը»:
Իսկ ինչ վերաբերում է սխալ ընկալվելու հավանականությանը, դերասանուհին նշել է. «Ես միշտ վախ ունեմ, որ կարող եմ սխալ ընկալվել: Յուրաքանչյուր մարդ էլ ունի, կարծում եմ, այդ վախը: Բայց մարդու կյանքը շատ կբարդանա, եթե նա ամեն վայրկյան մտածի՝ իրեն սխալ կհասկանալու, թե ճիշտ:

Կարեւորը՝ քո խղճին չդավաճանես, չանես մի բան, որ կհակասի քեզ, քո հարազատներին: Չես կարող միշտ մտածել ՝ տնից եթե դուրս գամ, տաքսիով գնամ՝ կարո՞ղ է ինձ սխալ հասկանան, կամ եթե ոտքով գնամ, սխալ կհասկանան, ավելի լավ է ձիով գնամ: Մնացած դեպքերում սխալ հասկացվելու վտանգ միշտ էլ կա»:

Լուիզա Ներսիսյանը

Լուիզան անդրադարձավ նաեւ Հայաստանում հումորի որակին եւ իր անձի հետ կապված կատակներին.«Մեր երկրում շատ բաներ կան, որոնցից գոհ չեմ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ դեպի լավը կգնա: Բոլոր ասպարեզներում կան պլյուսներ եւ մինուսներ, հումորը բացառություն չէ: Գնահատում եմ եւ տեսնում եմ պլյուսները, ու միեւնույն ժամանակ ըմբռնումով եմ մոտենում մինուսներին: Չեմ լարվում, երբ իմ անձի հետ կապված հումորներ են անում: Փորձում եմ հասկանալ՝ ինչի վրա կարելի է ծիծաղել ու ինչի վրա՝ ոչ: Կան կատակներ, որ ինձ համար ծիծաղելի չեն, բայց ընկալելի են հանդիսատեսի համար»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

(Visited 229 times, 1 visits today)