ԲՌԱՎՈ։ Հովհաննես Ազոյանի չափազանց կոշտ գրառումը՝ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանին

Հովհաննես Ազոյանը չափազանց կոշտ գրառում է կատարել ֆեյսբուկում՝ ուղղված առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանին։

Դերասանը  ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես  գրել է.

«Սրան ու սրա նմաններին պետք է պատասխանի Փաշինյանի սելֆիի ձողը»:

Գրառմանը  նա կցել է Մենուա Գարությունյաբի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից հետևյալ հատվածը՝

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանին հարցրինք՝ համաձա՞յն է Արմեն Աշոտյանի գնահատականին, որ Փաշինյանի սելֆիի ձողը, հազը, «դուխով» գլխարկն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան «ՔՊ» ցանկացած թեկնածու։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Արմեն Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել»,

— պատասխանեց նա։


Նա չի կիսում կարծիքը, որ ինքը հանրության շրջանում համակրանք չունի․ «Ո՞վ է նման կարծիք հայտնում։ Ես էլ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, որ շատ է խաբել մեր ժողովրդին, իր նկատմամբ էլ համակրանք չկա, ուղղակի այն մարդիկ, որոնց ինքը պաշտոնների է նշանակել, ստեղծում են կարծիք, որ կա համակրանք»»։

(Visited 377 times, 1 visits today)