«Ո՞նց կարա պետության մի մասում լինի աշխատանքային օր, իսկ մյուս մասում՝ ոչ»

Դանիել Իոաննիսյանն իր էջում գրում է. «Ուրեմնս Կառավարությունը Շիրակի, Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել է դեկտեմբերի 15:

Ո՞նց կարա պետության մի մասում լինի աշխատանքային օր, իսկ մյուս մասում՝ ոչ: «Տոների և Հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը գործադիրին նման իրավասություն չի տալիս:

Մի շարք օրենքներով նախատեսված է տարատեսակ ժամկետների հաշվարկ՝ ըստ աշխատանքային օրերի: Այդ թվում են բազմաթիվ գործառույթներ, որոնք տեղայնացված չեն որևէ մարզում»:

(Visited 72 times, 1 visits today)