Մանվել Գրիգորյանի վիճակը կրիտիկական է. Սեյրան Սարոյանի հանդիպումը Փաշինյանի հետ արդյունք չի տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված։ Մենք հետաքրքրվեցինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանից վարչապետի կողմից Սեյրան Սարոյանին ընդունելու մասին։ Նա ասաց․ «Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում․ որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»։

Սեյրան Սարոյանը, որ վարչապետի հետ հանդիպմանը մի քանի հարակից խնդիր էլ ուներ լուծելու՝ նաև իր և այլ զինակից ընկերների ապագայի մասով, մեկ շաբաթ առաջ վերադարձել է Մոսկվա։ Իսկ Ֆրանսիայից օրերս կրկին Հայաստան է ժամանել Գրիգորյանի օնկոլոգ բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը, որն օդանավակայանից՝ պայուսակով, ուղիղ մեկնել է «Երևան» քրեակատարողական հիմնարկ։ «Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատել է կրիտիկական, էպիկրիզի վերջում պահանջել է գրել՝ ազատություն Արցախի հերոսին»,- ասաց գեներալ Մանվելի հայաստանյան բժիշկ Արտակ Մանուկյանը։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

(Visited 72 times, 1 visits today)