Փխրուն ու եթերային տորթ «Նապոլեոն». Պարզ ու հեշտ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • 5 ձու,
  • 2 ճգ. շաքարավազ,
  • 2 ճգ. հալած յուղ,
  • 0,5 թգ. կիտրոնի աղ,
  • 3 բաժակ գոլ ջուր,
  • Ալյուր,
  • 700 գ կարագ,
  • 1,5 տուփ խտացրած կաթ
  • 0,5 տուփ վանիլին
  • աղ

Պատրաստման եղանակը

Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի: Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում: Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա: Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:

Կրեմ — 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի:

xohanoc.am

(Visited 40 times, 1 visits today)