«Դու քաղաքի տղա ես չէ՞, քո պահվածքը տղայավարի չի». Վիգեն Սարգսյանի ու Պետրոս Ղազարյանի բանավեճը

«Ձեր ցուցակում է Մենուան, Գեղամյանը, Բաբուխանյանը…»,- դիմելով ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Սարգսյանը հարցրեց, թե ինչո՞ւ է նա վեր դասում իրեն Մենուա Հարությունյանից:

«Ես մեծամիտ չեմ, պարոն Սարգսյան: Երբ Սյունիքում մարզպետը մարդ էր սպանել, Մենուան մարդասպանությունը պաշտպանում էր, իսկ ես մարդասպանություն երբեք չեմ պաշտպանել»,

— արձագանքեց Ղազարյանը: «Ինչի՞ ես դու տենց պահում քեզ, ախր դու քաղաքի տղա ես չէ՞, Մենուան էլ լրագրող ա քո պես, նա հանցագո՞րծ է, մեղք է գործե՞լ… Դու քեզ վերևից ներքև ես պահում, Պետրոս, որովհետև Հանրայինի եթերում ես: Տգեղ ա, տղայավարի չի»,

— ասաց Վիգեն Սարգսյանը:

(Visited 1 204 times, 1 visits today)