Պիցցայի համեղ բաղադրատոմս` իտալական պիցերիայի շեֆ խոհարարից

Համեղ պիցցայի բաղադրատոմս, իտալական պիցերիայի շեֆ խոհարարից։
2/3 բաժակ տաք ջուր,
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
1 թեյի գդալ շաքար,
0,5 թեյի գդալ աղ,
6,5 գրամ չոր խմորիչ,
2-2,5 բաժակ ալյուր։Պատրաստումը՝

Խառնել ջուրը ձիթապտղի յուղի հետ։
Ալյուրը խառնել խմորիչի, շաքարի և աղի հետ մեծ ամանում։
Ալյուրի մեջ փոս ենք բացում և լցնում այնտեղ ձիթապտղի յուղի և ջրի խառնուրդը։
Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր։ Դնում ենք խմորը 30 րոպե տաք տեղ։
Այնուհետև բաժանում ենք խմորը 2 մասի և գրտնակում։ Լցոնում ենք միջուկը խմորի վրա։
Պատրաստում ենք բարձր ջերմաստիճանի տակ 10 րոպե։
Կարևոր է։ Պանիրը դնում ենք, երբ պիցան գրեթե պատրաստ է։

Բարի ախորժակ։

http://arajininfo.ru

(Visited 77 times, 1 visits today)