Հայկական խոհանոց. Խաշիլ

Խաշիլի հիմնական բաղադրամասը փոխինձն է: Փոխինձը նախապես թավայում բոված ցորենն է, բայց ավելի մուգ գույնի, իսկ հատիկները ալյուրի հատիկներից ավելի խոշոր են: Փոխինձով խաշիլը Հայաստանում հիմնականում ձմեռային ճաշատեսակ է, մատչելի և պարզ պատրաստվող:

Բաղադրիչներ

0.5 կգ փոխինձ
2 լ ջուր
0,5 ճաշի գդալ աղ
150 գ յուղ
0.5 լ թան

Պատրաստման եղանակը

2 լ ջուրը կաթսայով դնել գազօջախին: Երբ ջուրն սկսում է եռալ, վերցնել կրակի վրայից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ գոլանա: Այնուհետև գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ խառնել այնքան ժամանակ, մինչև այն թանձր զանգված դառնա: Այդ զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակելով խառնել այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախի վրայից: Մածունով կամ չորաթանով թան պատրաստել: Ափսեի մեջ նախ լցնել թանը, ապա խաշիլը, կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել:

(Visited 85 times, 1 visits today)