Փաշինյանի այցելությունից հայրս հուզվեց, նրա հետևից էլ հուզվեցինք բոլորս

Հայրս հուզվեց Փաշինյանի այցելությունից, նրա հետևից էլ հուզվեցինք բոլորս:
— Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել,- ասաց հայրս:
— Ամենայն բարիք Ձեզ, վարպետ,- պատասխանեց Փաշինյանը։- Շնորհակալություն Ձեզ Ձեր անցած ճանապարհի համար:

Իսկ հաջորդ օրն իմանում ենք, որ մեր երկրի ժողովրդական վարչապետը որոշում ա կայացրել Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Եվ ինչպես ինքն ա նկատել․ «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով»:

Իսկ գիտե՞ք՝ որն էր իմ՝ նվաստիս ամենամեծ ուրախությունը երեկ․ էն, որ երկու տարբեր սերունդների հայեր նստած ջերմ զրուցում էին, մեկը՝ ծնված Պարսկաստանի Սուլթանաբադ քաղաքում, մյուսը՝ հայաստանյան Իջևանում, բայց էնքան հարազատ էր իրենց զրույցը, որ բոլորս, անկախ մեզնից, ժպտում էինք:

Եվ ինչպես նկատեց հայրս հեղափոխության օրերին՝ տեսնելով մեր միահամուռ կեցվածքն ու միասնական ոգևորությունը․ «Էս էն հայն ա, տղա ջան, որին էս աշխարհի ուժեղները որոշել էին քարտեզից ջնջել…»:

(Visited 144 times, 1 visits today)