«Տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ որոնելու պիտանի կադրերի՝ անկախ քաղաքական պատկանելիությունից». Ուրիխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հիշո՞ւմ եք՝ երկար տարիներ առաջ, երբ սրճարանում նստած էինք, ասացի՝ կիսում եմ Ձեր դիրքորոշումները, պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունները երկրում չկեղծվեն, որ կոռուպցիայի հերն անիծվի և այլն… Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս ամսիների ընթաքում կադրային քաղաքականության հարցում եղել են որոշակի ձախողումներ, տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ որոնելու պիտանի կադրերի՝ անկախ քաղաքական պատկանելիությունից»,- դիմելով վարչապետի պաշտոնակատարին՝ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Այո, հիշում եմ… Իհարկե ընդունում եմ, որ կառավարությունն անթերի չէ ու սխալներ գործել է ու գործելու է: Աշխարհում չկա որևէ կառավարություն, որ սխալներ չի գործում: Պատկերացրեք, ասեմ՝ չէ, չեմ ընդունում, ոչ մի սխալ չենք արել ոչ մի հարցում, հետո՞… Էն, ինչ ուզում ենք անել ու արել ենք, դա աննախադեպ է և նույնիսկ Ձեր նշած իդեալական կադրերը դեռ իրենց էլ մինչև վերջ պարզ չեն լինելու պարամատրերը, ինչ ուզում ենք անել»,- ասաց Փաշինյանը:

http://mamul.am

(Visited 38 times, 1 visits today)