Էմանուել Մակրոնը հայերեն երկու գրառում է արել իր միկրոբլոգում։
Շառլ Ազնավուրի միջոցով այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ, որպես ազգ, մենք պարտավոր ենք բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մեր հայրենիքը։ Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահից հետո արդեն երկրորդ անգամ է հայերեն գրում Twitter-ի իր միկրոբոլոգում։ Հոկտեմբերի 2-ին նա գրել էր, որ Ազնավուրին հրավիրել էր միանալ Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Այսօր Փարիզում կայացավ նրա հրաժեշտի արարողությունը, որին ներկա էի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։