«Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ». Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրն այս ուշագրավ հարցազրույցը տվել է մինչ թավշյա հեղափոխությունը․․․

Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի:   

Այս մասին Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ո՞ւմ է դա ձեռնտու:

Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ…

Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կպչում են «ցեղասպանություն» տերմինից, որը հերքում է Թուրքիան…

Հայաստանը լուրջ վտանգի մեջ է գտնվում, իսկ մարդիկ դեռևս կպչում են «ցեղասպանություն» բառին․․․

Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը․․․

Ու՞ր են բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ այս մտքերի համար: Ի՞նչ են անում նրանք Հայաստանին օգնելու համար»,- հայտարարել է Ազնավուրը․․․

Շանսոնյեն ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ ու քիչ բան է հասկանում այդ ամենից, սակայն կարծում է, որ «դժբախտ երկրից մնացել է միայն փոքրիկ մի կտոր, որը երկրորդ անգամ է մահանում»․․․

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում ինչ-որ մի բան իմ ժողովրդի համար արվի, ժողովրդի, որը հետզհետե մահանում է: Ինչքան են նրանք մնացել․․․

Ինձ ասում են` 2.3 միլիոն, իշխանությունները պնդում են, որ 3.6 միլիոն, սակայն դա սուտ է: Կարճ ժամանակ անց այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, այնուհետև 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում․․․

Ո՞ւմ վրա ենք մենք հույս դնելու մեր երկրի բարեկեցության համար, չինացիների՞․․․

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ հարցադրի ինքն իրեն, թե ինչ է նա անում իր պապերի հողի համար, և կհասկանա, որ ոչինչ»,- ասել է նա․․․

Այն հարցին, թե արդյոք Ազնավուրը կարծում է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում առկա համակարգն է, Շառլը պատասխանել է. «Իհարկե, ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար․․․

Ընդհակառակը: Ես մաֆիոզ պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Բանը հասել է նրան, որ …

Շարունակությունը՝ այստեղ

(Visited 927 times, 1 visits today)