«Բա Լենան ինչո՞ւ տենց ասաց, բա ինչո՞ւ ինձ հայհոյեցիք». Խայտառակություն Ազգային ժողովում

Այսօր ԱԺ կանոնակարգ օրենքի հապշտապ քվեարկությունից հետո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն սկսել են ծիծաղելի պատճառաբանություններ բերել, թե ինչու են խախտել պայմանավորվածությունը եւ ընդունել այդ օրենքը ձեռքով քվեարկությամբ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրինակ ասում է, որ Լենա նազարյանն ասել է, որ ՀՀԿ-ն ընդունելու է իրենց պայմանները: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ասում են, թե բա ինչու են իրենց հայհոյում սոցցանցերում, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Ելքն իրեն անբարոյական է անվանել: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ գանգատվում է, թե ինչու են սեփականաշնորհել հեղափոխությունը:

Այս ամենը եւս մեկ ապացույց է, որ այս ուժերը լիովին անհամարժեք են ստեղծված իրավիճակին, կամ էլ պատվեր են կատարում, այլապես նման մանկամսուրային արդարացումներ չէին բերի:

(Visited 148 times, 1 visits today)