Իսկ դու գիտե՞ս աշխարհի 7 հրաշալիքները

Ալեքսանդրիայի փարոս,Փարոս կղզի, Եգիպտոսaleqsandrapoli paros_320x202
Որոշ պատմաբաններ կարծում են, որ փարոսը երևում էր 35 մղոն հեռավորությունից:

Գիտնականները կարծում են, որ նրա երկարությունը կարող էր կազմել 116-137 մետր: Այն գտնվում էր փոքրիկ կղզու՝ Փարոսի վրա: Փարոսի աշտարակը պատրաստված էր բաց գույնի քարից, իսկ նրա ամենաբարձր կետում հայելի էր տեղադրված, որն արտացոլում էր արևի լույսը: Գիշերը աշտարակի վրա վառում էին կրակը: Դժբախտաբար, երկրաշարժերը ավիրեցին կառույցը: Այն վերջնականապես քանդվեց 1375թ.-ին, իսկ 1480թ.-ին ոչնչացվեցին նաև նրա ավերակները, երբ փարոսի տեղն ամրոց էին կառուցում:

Շամիրամի կախովի այգիներ, ԻրաքSONY DSC
Համարվում է, որ Կախովի այգիները կառուցվել են մ.թ.ա. 600թ.-ին Նաբուգոդոնոսոր II-ի կողմից: Պատմաբանները հաճախակի վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք այդ այգիները գոյություն են ունեցել, քանի որ նրանց մասին ոչ մի հիշատակում չի պահպանվել նույնիսկ Բաբելոնի փաստաթղթերում: Առաջին անգամ այգիները նկարագրել են հունական գիտնականները: Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ դրանք եղել են:

Մեկը մյուսի վրա խոյանում էին այգիներով հարթակները, որոնք ամրացված էին սյուներով: Այդ հարթակները լցված էին հողով, և նրանց վրա աճում էին ծառեր և ծաղիկներ, որոնք կախվում էին կողքերից: Այգիները ավիրվել էին մ.թ.ա. առաջին դարում երկրաշարժի պատճառով:

Արտեմիսի տաճարը Եփեսոսում, Թուրքիաartemisi tacar_320x179
Կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 550թ.-ին` ի պատիվ որսորդության և բնության հունական աստվածուհու: Այս տաճարն այրվել էր մ.թ.ա. 356թ.-ին: Հին գրող Պլիտիոսը նկարագրում էր այն որպես 115 մետր երկարությամբ և 55 մետր լայնությամբ մի շինություն՝ 18 մետրանոց 127 սյուներով: Տաճարը պատրաստված էր մարմարից:

Այն օգտագործվում էր առևտուր անելու, կրոնական ծիսակարգեր անցկացնելու համար, իսկ նրա պատերը զարդարում էին նկարներն ու քանդակները:

Զևսի արձանն Օլիմպիայում, Օլիմպիա, Հունաստանzevsi tacar_320x182

Զևսի հսկայական արձանը կերտվել է մ.թ.ա. 450 թ.-ին քանդակագործ Ֆիդիասի կողմից: 12 մետրանոց արձանը քանդակվել էր փղոսկրից և զարդարված էր ոսկով: Աստվածը նստած էր գահի վրա՝ զարդարված թանկարժեք քարերով, աջ ձեռքում Նիկի աստվածուհու արձանն էր, իսկ ձախ ձեռքում՝ արծիվով գավազանը: Գոյություն ունեն մի քանի տեսություններ, որոնք բացատրում են արձանի ոչնչացումը: Որոշ գիտնականներ կարծում են, որ այն կործանվել է տաճարի հետ միասին 5-րդ դարում: Մյուսները համոզված են, որ այն տեղափոխել են Կոստանդնուպոլիս, որտեղ և արձանն այրվել է մ.թ.ա. 462թ.-ին:

Հալիկառնասոսի դամբարան, Հարավարևմտյան Թուրքիաhalikarnasosi dambaran_320x240
Դամբարանը կառուցվել էր հունական ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից մ.թ.ա. 353թ.-ին պարսկական Մավսոլոս թագավորի և նրա կնոջ՝ Արթեմիսիայի համար: Դամբարանը գտնվում է բլրի վրա` Հալիկառնասոս քաղաքի վերին մասում: Նրա լայնությունը 41 մետր է, իսկ ներքին պատերը պատված էին կտորեղենով: Հսկայական և շքեղ դամբարանը զարդարում էին բազմաթիվ արձաններ: Բայց, ցավոք սրտի, 14-րդ դարի բազմաթիվ երկրաշարժերը ավիրեցին դամբարանը:

Հռոդոսի կոթող, Հռոդոս, Հունաստանhrodosi kotox_320x213

Սա հունական Հելիոս աստծո հսկայական 30 մետրանոց արձանն է, որը կառուցվել էր մ.թ.ա. 280թ.-ին: Արձանը կանգնեցրել են մ.թ.ա. 304թ.-ին՝ զավթիչների կողմից կղզու բարեհաջող պաշտպանումից հետո:

Գիտնականները կարծում են, որ արձանը գտնվում էր նեղուցի մուտքի մոտ դրված պատվանդանի վրա կամ հենց նավահանգստում: Արձանը կանգում է մնացել միայն 54 տարի: Այն ավերվել է մ.թ.ա. 226թ.-ի երկրաշարժի պատճառով:

Ինչպես տեսնում ենք, աշխարհի 6 հրաշալիքներից ոչ մեկը հնարավոր չէ տեսնել, բայց նրանցից մեկը՝ Քեոփսի բուրգը, դեռ կանգուն է:

Քեոփսի բուրգը Գիզայում, Կահիրե, Եգիպտոսqeopsi burg_320x179
Քեոփսի բուրգը երեք բուրգերից ամենամեծն է, որը գտնվում էր Գիզա քաղաքում` ներկայիս Կահիրեի տեղում: Ենթադրվում է, որ բուրգը կառուցվել է մ.թ.ա. 2560թ.-ին որպես դամբարան եգիպտական փարավոն Հուֆուի համար, և նրա կառուցումը տևել է 20 տարի: Սկզբնական բարձրությունը եղել է 147 մ, իսկ երկարությունը` 230 մետր: Բուրգի յուրաքանչյուր կողմը հստակ ուղղված է դեպի աշխարհի չորս կողմերից մեկը: Բուրգի կառուցման համար հարկավոր է եղել 2.3 միլիոն քարե սալիկ՝ յուրաքանչյուրը 2 տոննա քաշով: Ավելին քան փաստեր

(Visited 107 times, 1 visits today)