Երբ շրջանառության մեջ կդրվեն հայկական նոր թղթադրամներ. Արթուր Ջավադյան

Դրամի 25-ամյակի կապակցությամբ նոյեմբերից հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի:Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք, ամբողջությամբ կներդնենք, եթե ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:Նշենք, որ 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը Պարույր Սեւակի պատկերով է, 2.000-ը՝ Տիգրան Պետրոսյանի, 5.000-ը՝ Վիլյամ Սարոյանի, 10.000-ը՝ Կոմիտասի, 20.000-ը՝ Հովհաննես Այվազովսկու, 50.000-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերով:

Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշեր նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին՝ հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից եւ շենք-շինություններից:

(Visited 213 times, 1 visits today)