Ցավալի լուր Արցախից. հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում,

 

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,

հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

http://newstime.am

(Visited 62 times, 1 visits today)