Գաղտնիքը բացահայտված է. Իրականում ինչով է զբաղվել Արփինե Հովհաննիսյանի հայրը

Քրեակատարողական համակարգում կարծես արհամարհանք կա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այդ արհամարհանքը՝ հոր անցյալո՞վ, թե՞ նախարարի չկայացվածությամբ…

Մինչ Արփինե Հովհաննիսյանը օրենքների նոր նախագծեր է ներկայացնում կառավարությանը՝ արդարադատության համակարգի բարեփոխումների մասին, հայտարարագիր է ներկայացնում իր և իր պաշտոնյա մոր՝ Աննա Մկրտչյանի ունեցվածքի և դրամական միջոցների մասին, ՛՛Լակմուսը՛՛-ը տեղեկություններ է ստանում նրա հոր մասին:

Պարզվում է՝ քրեակատարողական վարչությունում և քրեակատարողական հիմնարկներում, որտեղ դեռ խորհրդային տարիներից մնացած փտած պաշտոնյա-մնացուկներ կան, լավ էլ ճանաչում են նախարարի հորը՝ Աշոտ Հովհաննիսյանին: Մգլո մականունով այդ անձը խորհրդային ժամանակաշրջանում հմուտ և հայտնի ՛՛ջեբկիր՛՛ է եղել:

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ այն ժամանակ ջեբկիրները քրեական աշխարհում հարգված խավ են համարվել, և նախարարի հայրն էլ փաստորեն նրանցից մեկն է եղել: Նա պատիժ է կրել Հայաստանի տարբեր ՔԿՀ-ներում՝ Սևանի, Գորիսի կալանավայրերում: Այնտեղ Մգլոն հասցրել է ծանոթանալ այնպիսի բախտակիցների հետ, ովքեր այսօր հայտնի քաղաքական գործիչներ են:

Աղբյուր՝http://hayinfo.info

(Visited 770 times, 1 visits today)