160 մլն արժեցող բնակարան Երևանում, դստերը նվեր սուպերմարկետ. որտեղի՞ց Արցախի նախկին վարչապետին նման կարողություն

Պարզվում է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը լուրջ պլաններ ունի 2020 թվականին երկրի նախագահ դառնալու համար:
Արայիկ Հարությունյանը, որը պատերազմի տարիներին զբաղվել է ունիտազի վաճառքով (դրա համար են արցախցիները նրան կոչում Ունիտազ Արայիկ) կարծում է, որ Արցախում իրենից բացի այլևս քաղաքական գործիչներ չկան ու դաշտը խոպան է չստացված գործիչների համար:
Բայց արցախցիները չեն մոռացել նախորդ տարիներին նրա գործած քայլերը: Շատ արցախցիների բարկացրել էր այն հանգամանքը, որ նա ապրիլյան պատերազմի տարիներին թույլ չէր տվել, որպեսզի իր ցորենի արտերով ռազմաչակատ գնան տանկեր: Արայիկ Հարությունյանը փաստորեն իր մեկ երկու տոն ցորենը առավել թանկ էր գնահատել, քան  երկրի վտանգությունը: Արայիկ Հարությունյանի այս քայլը շատերը Արցախում որակում են, որպես դավաճանություն:

Արցախցիների համար նաև անհասկանալի է, թե ինչպես է հարստացել Արայիկ Հարությունյանը: Քաղաքացիներին հետաքրքրում է, թե մարդը ինչպես կարող է աղքատ երկրում պետական պաշտոն զբաղեցնել և չնչին աշխատավարձով միլիոններ դիզել:
Արայիկ Հարությունյանը ինքն էլ չի հերքում, որ միլիոններ ունի: Տարիներ առաջ նա անգամ հպարտությամբ պատմել էր լրատվամիջոցներից մեկին, որ իր դստեր ծննդյան օրվա կապակցությամբ սուպերմարկետ է նվիրել նրան: Բոլորի համար է հասկանալի, թե վարչապետը ինչ միջոցներով է նման շռայլություն իրեն թույլ տվել:
Օրերս նաև մամուլում գրվեց, որ Արայիկ Հարությունյանը երկու տարի առաջ Երևանի Աբովյան փողոցում շքեղ բնակարան է գնել, որն արժե ավելի քան 320 հազար դոլար: Բնակարանը ըստ մամուլի հրապարակման նա գնել էր ՀՅԴ-ական գեներալ Արթուր Աղաբեկյանից:
Հիմա շատերի մոտ հարց է առաջանում, թե որտեղից Արցախի նախկին վարչապետին նման հարստություն: Պարզ է, որ ունիտազ վաճառելով, այն էլ պատերազմի տարիներին անհնար էր նման կապիտալ կուտակել: Ահա այստեղ է, որ անելիք ունեն Արցախի իրավապահ մարմինները, որպեսզի ի վերջո պարզ դառնա, թե որքանով է օրինական Արայիկ Հարությունյանի կուտակած միջոցները: Աղբյուր՝http://pakagits.blogspot.com

(Visited 10 911 times, 15 visits today)