Մարտի 1- ի կենդանի «զոհը»` Փարիզում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին․«Ձեռքս բռնեց ու ժպտաց, ասաց` ցտեսություն եղբայր…»

primenews.am-ը գրում է

Գևորգ Մանուկյանը իրեն համարում է մարտի 1-ի կենդանի «զոհ»: 4 տարվա ազատազրկման դատապարտված նախկին քաղբանտարկյալը առողջությունը փրկելու համար հեռացավ Հայաստանից:

Գևորգ Մանուկյանը տարիներ շարունակ պայքարում է արդարադատության հասնելու համար: Նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Տառապանքի և փորձությունների բովով անցած Գևորգը պայքարում էր` Նոր Հայաստանի համար: Ամիսներ շարունակ նա փորձել է կապ հաստատել թավշյա հեղափոխության հերոսների հետ և հասկանալ իր կարգավիճակը:

Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգը պատմեց իր ապրումների մասին: Նա հայտնեց, որ Փարիզում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատահական հանդիպել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: «Ես ՀՀ վարչապետից հանդիպում չխնդրեցի, նա հրապարակային իմ հարցին սպառիչ պատասխան տվեց:
clearfix» title=»» data-adriver=»sid: 219178,bt:52,bn:3,onScroll: true»>

Ամիսներ շարունակ ցանկանում էի խոսել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ, իմ ծանոթները ինձ ասում էին, որ Մխիթարը գիտի իմ մասին և ասում է, որ ավելի լավ է մնամ և առողջական խնդիրներս լուծեմ Ֆրանսիայում: Սակայն նախարարի մասով ձևավորած կարծիքս լրիվ փոխվեց: Ես նրան ասացի`ավտովթարից չեմ կորցրել աչքս, կամ խուլիգանության ժամանակ, ես մարտի 1-ի «զոհերից» եմ:

Նախարարը ներողություն խնդրեց իր աշխատակիցների պահվածքի համար և խոստացավ, որ առաջիկայում լիարժեք պատասխան կտրվի ինձ: Ես իսկապես ուրախ եմ, որ Հայաստանը վերջապես նման իշխանություն ունեցավ»,-նշեց Գևորգ Մանուկյանը:

Նյութի աղբյուրը՝ primenews.am

(Visited 495 times, 1 visits today)