Պրեմիերա՝ «Ուր որ գնաս»․ Շպռոտ, Տիգրան Ժամկոչյան և Lazzaro(լուսանկարներ,տեսանյութ)

Ուր որ գնաս, հետդ կգամ,
Հենց որ կանչես, մոտդ կգամ, 
Մոտդ կգամ, մոտդ կգամ, Հետդ կգամ, հետդ կգամ….

Հիշում եք, չէ՞, որ 2000-ականների ռաբիսի ամենակարկառուն դեմք Տիգրան Ժամկոչյանի այս երգը հնչում էր ամենուրք՝ փողոցում, մեքենաների մեջ, ամենաուրախ խնջույքների ժամանակ և այլն: Այն անգիր գիտեին իրենց հարգող բոլոր «քուչի տղերքը»: Պարզվում է՝ տարիներ անց էլ երգը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը, այլև շուտով նոր հնչողություն է ստանալու. ամենահամարձակ ու էպատաժային երգչուհիներից Շպռոտը որոշել է նոր շնչառություն տալ երգին: Ամերիկաբնակ երգչուհին ստեղծագործական նորության մանրամասներն առաջինը վստահել էBlogNews.am-ին ու տրամադրել լուսանկարներ նկարահանման ընթացքից:

«Այս շրջանում աշխատում եմ նոր տեսահոլովակի վրա, որը ներկայացնլու եմ Lazzaro-ի և Տիգրան Ժամկոչյանի հետ վերջինիս «Ուր որ գնաս» երգի հիման վրա: Տիգրանին բոլորս էլ կարոտել էինք: Վերջին շրջանում շատ արտիստներ են փորձել այս երգը թարմացնել, սակայն այն տարբերակը, որը մենք ենք ներկայացնելու, օրիգինալ է հենց միայն երգիչ-կատարողի մասնակցությամբ»:

38702757_274177076515191_1535805645633093632_n

Շպռոտի խոսքով՝ Տիգրանը միանգամից է համաձայնվել համագործակցության առաջարկին. «Ես զանգահարեցի նրան, և Lazzaro-ի գնացինք հանդիպման: Նա շատ հեշտությամբ համաձայնվեց: Շատ համեստ ու բարի մարդ է Տիգրանը: Նրա հետ զրուցելը մեծ բավականություն է, էլ չեմ ասում նրա սուր հումորի զգացողության մասին»,- նշում է երգչուհին ու հավելում, որ մտավախություն չունի, որ ժամանակին մեծ տարածում ձեռք բերած երգն իր մեկնաբությամբ կարող է չսիրվել. «Ի դեպ, ասեմ, որ այս երգը շատ է սիրում նաև մեր վարչապետը: Համոզված եմ, որ այն կարճ ժամանակում կսիրվի նաև իմ մեկնաբանությամբ»:

Շպռոտն ինտրիգային մանրամասներ չի հայտնում՝ ինչ կերպարով է այս անգամ զարմացելու հանդիսատեսին. «Միայն կասեմ, որ հետաքրքիր, շպռոտական հոլովակ է լինելու: Տեսահոլովակում կտեսնեք նաև ֆրանսահայ հայտնի սպորտսմեն և մոդել Ոսկան Դանիելյանին: Նրան հատուկ հրավիրել ենք Ֆրանսիայից»:

Տեսահոլովակի նկարահանումներն ավարտված են: Այս պահին այն մոնտաժային փուլում է: Պրեմիերան սպասվում է սեպտեմբերի կեսերին. «Երգը երբ պատրաստ էր, արդեն սկսեցինք մտածել տեսահոլովակի մասին: Այն նկարահանվել է Լոս Անջելեսում՝ իմ ընկերներից մեկի շեքղ առանձնատանը: Նկարահանումները մեկ օրում ենք արել: Աշխատել է տաղանդավոր օպերատոր Գևորգ Սարգսյանը, ով նաև աշխատում է հոլիվուդյան շատ լուրջ ֆիլմերում»,- ասում է Շպռոտն ու ավելացնում, որ իր վերջին տեսահոլովակները ֆինանսի տեսանկյունից ոչ միայն  շատ թանկ են, այլև շատ որակյալ:

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք  կարող ենք ենթադրել, որ այս տեսահոլովակով ազդարարվում է ակտիվ վերադարձ շոու-բիզնես. «Չի կարելի ասել, որ սկսել եմ ակտիվ գործունեություն ծավալել երգարվեստում, բայց տարին գոնե մեկ անգամ հասցնում եմ տեսահոլովակով ներկայանալ»,- եզրափակեց Շպռոտը:

38850528_220499801959542_2650453932161105920_n38495308_1003560669804823_2585029708953419776_n37806617_282302242561427_2741569026235826176_n

(Visited 310 times, 1 visits today)