Լրագրող Լուսինե Խաչատրյանը facebook սոցցանցի իր էջում գրում է․
Արարատի մարզի Վերին Դվին գյուղի միջնակարգ դպրոցում դասագիրք չունեցող դասընկերոջը գիրք փոխանցելու համար դասվարը գրքով հարվածել է 3-րդ դասարանի աշակերտուհուն:
Մորաքույրը նշեց, որ դպրոցը չի ապահովում համապատասխան դասագրքերով, իսկ ուսուցիչները ցույց են տալիս դրանք գնելու վայրն ու ճանապարհը, դասի ժամին պատժում են այն աշակերտին, ումից դասընկերը գիրք է խնդրում:
Զրուցակիցս նաև ընդգծեց, որ դասվարը սպառնում է 3-րդ դասարանի աշակերտներին, որպեսզի պարապեն իր մոտ ու միտումնավոր ցածր գնահատականներ է նշանակում:
Ներկայացնում եմ մի քանիսը.
Աղբյուր՝ LURER.com
(Visited 153 times, 1 visits today)