Սոնա Շահգելդյանը չի ցանկանում հարկ վճարել

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նպատակահարմար չի համարում, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ հայտնի երգիչ-երգչուհիները, օրինակ, հարսանիքների ժամանակ երգելով գումար են վաստակում, սակայն հարկ չեն վճարում:

«Բոլորի կարծիքը գնահատում եմ, հարգում եմ, ուղղակի այստեղ շոու բիզնեսը մեծ չէ, որ մի հատ էլ հարկեր վճարենք»,- գրել է նա:

Ասուլիսի ժամանակ Անանյանը նշել է, որ վերջին 25 տարիների ընթացքում օրենքով կա պարտադրված պայման, որ նրանք հարկեր վճարեն:

(Visited 94 times, 1 visits today)