Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար, կա դի, վիրավոր. Շամշյանը ներկայացնում է սարսափազդու դեպքի մանրամասները

Այսօր՝ օգոստոսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 61-ամյա Բագրատ Շաբոյանը իր վարած УАЗ 3962 մակնիշի 35 MP 277 համարանիշի ավտոմեքենայով Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, վարորդի համագյուղացի, 70-ամյա Հարություն Հարեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Բ. Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկարվարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուդիկ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 201 times, 1 visits today)