ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐԵՒԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքի 38-րդ համարն է։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համակրում է «Հանրապետություն» կուսակցությանը եւ հավանաբար շուտով կանդամագրվի այդ կուսակցությանը․ «Ես համակրում եմ «Հանրապետություն» կուսակցությանը, ընկերներ ունեմ այդ կուսակցությունում, վստահում եմ այդ կուսակցությանը։ Իրենք էլ դաշինք են կնքել, դրա համար էլ ես այդ դաշինքից եմ»։

-Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ Ձեր հարեւանն է եղել, շփում ունեցե՞լ եք իր հետ, ինչո՞ւ նրա կուսակցությանը չեք աջակցում։

-Մենք հարեւանական մտերմություն չենք ունեցել, մենք նույնիսկ չենք ճանաչել իրար։ Ընդամենը այնպես ստացվեց, որ մենք մի բակում ապրում էինք։ Ճանաչում ենք դեմքով իրար, տեսել ենք, բարեւել ենք, բայց անձնական շփում չի եղել։

-Արտակ Զեյնալյանի ընտրվելու շանսերը ինչպե՞ս եք գնահատում։

-Ինձ թվում է, որ Արտակ Զեյնալյանը լավագույն քաղաքապետը կարող է լինել։

-Նրան հիմնական մրցակից ո՞ւմ ենք տեսնում։

-Ճիշտն ասած, չեմ տեսնում։ Իմ համար միակն ա։

-Քարոզարշավին մասնակցելո՞ւ եք։

-Իհարկե կմասնակցեի, ուղղակի ես Հայաստանում չեմ լինի, պետք է փառատոնի մեկնեմ։

Աննա Պապիկյան

(Visited 229 times, 1 visits today)