«Հեքիաթային օր էր». «Դոմինո»–ից Սիլվի Բարկովայի և հնդիկ պրոդյուսերի հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները

«Հեքիաթային օր էր». «Դոմինո»–ից Սիլվի Բարկովայի և հնդիկ պրոդյուսերի հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները

Tert.am Life-ի հաղորդմամբ դերասանուհի Սիլվի Բարկովան օգոստոսի 14–ին ամուսնացել է։ Սիլվիի ընտրյալը Հնդկաստնից է, նրանք հնդկական ավանդույթներով հարսանիք են արել։

«Դոմինո» սիթքոմից առավել հայտնի դարձած դերասանուհին նախընտրում է փակ պահել անձնական կյանքի վերաբերյալ մանրամասները, սակայն Tert.am Life–ի համար բացառություն է արել և պատմել հարսանիքի մասին։ Սիլվիի հարսանիքին Հայաստանից ներկա են եղել մայրը և մորաքույրը։

Սիլվիի խոսքով` հեքիաթային հարսանիք է ունեցել։ Հարսանեկան կարգը, որը հայերիս խորթ է թվում, դերասանուհու համար երազանքի իրականացում է եղել։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք չկար իր համար անսովոր ավանդույթ։ Պարզվում է` նրանք հնարավորինս կրճատել էին ավանդույթները:

«Հարսանիքս հիանալի և հեքիաթային անցավ, ինչպես հիմնականում լինում է հնդկական հարսանիքների դեպքում։ Հեշտ և դժվար ադապտանալու ոչինչ չկա:

Հնդկաստանում մի քանի հարսանիքի եղել էի և հիացմունքից ապշել: Կարծում եմ` աղջիկների մեծ մասը, եթե տեսնի հնդկական հարսանիք, կցանկանա հայտնվել այդ հեքիաթում և լինել այդ հեքիաթի հերոսուհին»,– ասաց Սիլվին։

Ըստ նրա` հարսանիքի ընթացքում տպավորիչ պահեր շատ են եղել։ Սիրելին անակնկալներով լի օր էր պատրաստել իր համար, սակայն ամենահուզիչ պահը եղել է միասնության ազդարարումը. «Անակնկալներից դուրս ամենատպավորիչ պահն այն էր, երբ հարսանեկան արարողության վերջում կարմիր սինդուրը քսեց ճակատիս, ի նշան, որ ես այսուհետև իրենն եմ: Երկուսս հուզվել էինք»։

Ամուսնությունից հետո դերասանուհին տեղափոխվել է Հնդկաստան։ Անկախ նրանից, թե իրեն որքան էր հետաքրքրում հնդկական մշակույթը, սա ենթադրում է կենսակերպի ամբողջական փոփոխություն։ Այս փաստը Սիլվիին չի վախեցնում։ Ասում է, երբ սեր կա, ոչինչ բարդ չէ։

Դերասանուհու ամուսինը պրոդյուսեր է և բիզնեսմեն։ Նրանց տարիքային տարբերությունը 6 տարի է։ Սիլվին 25 տարեկան է, ամուսինը` 31։ Որոշ ժամանակից Սիլվին իր ուժերը կփորձի նաև Բոլիվուդում։

Նյութի աղբյուրը՝ Tert.am Life

(Visited 201 times, 1 visits today)