«Նրանք ստեղծված են նրա համար, որ թունավորեն կյանքդ». Անի Երանյան

Վերջերս դերասանուհի Անի Երանյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ, օգտատերերին է ներկայացնում իր առօրյան:

Այս անգամ Անին գայթակղիչ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է յուրահատուկ հանդերձանքով:

Լուսանկարին կից Անին ռուսերեն լեզվով գրել է.

«Գիտեք, բնության մեջ կան կոնցերոգեններ՝ թունավոր նյութեր: Մարդիկ էլ երբեմն լինում են թունավոր. նրանք ստեղծված են նրա համար, որ թունավորեն կյանքդ: Հնարավոր չէ ընդհանրապես չհանդիպել այդպիսի կերպարների՝ նրանք ամենուր են, օրինակ՝ աշխատավայրում կամ ձեր ամենամտերիմ մարդու մեջ:

Դրանք մարդիկ են, որոնք ոչ միայն բացասական էներգիայով են պարուրված, այլեւ այն տարածում են շրջապատում: Դրանք այն մարդիկ են, ում նախանձությանը չափ չկա, նրանք քննադատում են ձեզ, ձեր ընտրությունը, ձեր կյանքի ոճը. Դուք անընդհատ զգում եք, որ պետք է արդարանաք, բայց թե ում առաջ, անհասկանալի է»:

Այնուհետեւ դերասանուհի-երգչուհին շարունակել է. «Նրանք անտեղի խորհուրդների ու պասիվ ագրեսիայի վարպետներ են: Այդպիսի «բազմոցային քննադատների» վերջն այն է, որ ի վերջո իրենց նախանձի ու ատելության թույնը հենց իրենց է պատելու, քանի որ նրանք կամք չունեցող մարդիկ են, որոնք ունակ չեն քայլ անել իրենց նպատակին հասնելու համար: Միակ բանը, որ նրանց մնում  է անել, ուժեղ մարդկանց նայելն է, որոնք պատրաստ են յուրաքանչյուր օր հազար ու մեկ քայլ անել ինքնազարգացման համար: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու հարցրեք՝ ով եք դուք»:

Ավելի վաղ Անին լուսանկար էր հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում հանդես էր եկել Ավրաամ Ռուսոյի հետ:

Լուսանկարում Ավրաամ Ռուսոն եւ Անի Երանյանը գրկախառնված էին, իսկ երգիչը ջերմ համբուրում էր երիտասարդ դերասանուհուն: Անի Երանյանն հրապարակմանը կից ռուսերեն լեզվով մեկնաբանություն էր գրել. «Դա սեր էր առաջին հայացքից»:

Անիի երկրպագուներն անմիջապես արձագանքել էին ջերմ լուսանկարին՝ թողնելով իրենց հաճելի մեկնաբանությունները:

Աղբյուր

(Visited 201 times, 1 visits today)