Ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան՝ զորակոչվելու բանակ

Պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ 140-ից ավելի Հայաստանի քաղաքացի հանդիսացող  երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ։

ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղա արտասահմանից եկել և ներկայացել է զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:

(Visited 58 times, 1 visits today)