Պայթյուն հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի հետ սահմանի մոտ Ադրբեջանի երկու բնակիչ է պայթել ականի վրա: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի (Տավուշի մարզին սահմանամերձ) ուղղությամբ:

Ծանր վիրավորված 24-ամյա Էլշադ Մեխթիեւը եւ 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Էլգուն Հուսեյնովի ոտքն անդամահատվել է:
 

Տեղական մարզպետարանի ներկայացուցչի խոսքով՝ երիտասարդները ոչխարներ էին արածեցնում, երբ մի քանի կենդանի անցել է ցանկապատի վրայով եւ հայտնվել վտանգավոր տարածքում:

 Կենդանիներին վերադարձնելու փորձի ժամանակ երիտասարդները պայթել են ականի վրա:
 Լրատվամիջոցները նշում են, որ նշված հատվածում համապատասխան նշաններ են տեղադրված եւ բնակչությանը զգուշացվել է չանցնել այդ տարածքով:

 

(Visited 390 times, 1 visits today)