Մոսկվան սովոր էր, որ Հայաստանը միշտ «կզած» էր․ Խաչատուրովը չի կարող վերադառնալ ՀԱՊԿ00

«Առաջին լրատվական»— ի հետ զրույցում քաղաքագետներ Լեոնիդ Ներսիսյանը և Ստեփան Գրիգորյանն անդրադարձան ՏԱՍՍ-ի հաղորդագրությանն այն մասին, որ Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթաց սկսելու վերաբերյալ Երևանի հայտարարությունը:

Լ. Ներսիսյանի խոսքով՝ Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց նա դեռ աշխատում է ՀԱՊԿ-ում, և Ռուսաստանին դուր չի գալիս, որ այդ պատճառով ՀԱՊԿ-ը սկանդալային վիճակի մեջ է հայտնվել: «Ռուսաստանը համարում է, որ նախ պետք է Խաչատուրովին հետ կանչեին ՀԱՊԿ նախագահի պաշտոնից, հետո նոր այս ամենը սկսվեր»:

«Ռուսաստանը սովոր էր, որ Հայաստանի նախկին իշխանությունները միշտ «կզած» էին»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Խաչատուրովը Ռուսաստանի համաձայնությամբ է նշանակվել: «Ռուսաստանը չի կարողանում հարմարվել այն փաստի հետ, որ Հայաստանում նոր իշխանություններ են եկել, և չի ուզում համաձայնեցնել մեր սուվերենության իրավունքները: Ժանանակը կանցնի, և կտեսնեն, որ նոր սերունդ է եկել: Ռուսաստանը կզարմանա, որ այս անգամ առանց իր հետ համաձայնեցնելու Հայաստանի ընտրած թեկնածուն կառաջադրվի, և դա նյարդայնացնում է Ռուսաստանին»,- նշեց Ս. Գրիգորյանը:

Նա նաև ընդգծեց, որ Խաչատուրովին հետ կանչելը Հայաստանի սուվերենության իրավունքն է. «Խաչատուրովի անունը, բացի Մարտի 1-ից, կապվում է նաև 2016թ. ապրիլյան պատերազմի հետ: Չեմ բացառում, որ մի քանի գեներալներ կապ ունեին դրա հետ, այդ ժամանակ Խաչատուրովը Գլխավոր շտաբի ղեկավարն էր, նրանք և պաշտպանության նախարարը պետք է պատասխան տան, թե ինչու պատժիչ գործողություններ իրականացնելու հրաման չի տրվել 2016-ի ապրիլին: Ես չեմ բացառում, որ Խաչատուրովը հատուկ արժեք ունի Ռուսաստանի համար, քանի որ կարող է իր հրամանը կատարել»:

«Խաչատուրովը նախկին իշխանությունների և հին մտածելակերպի վառ ներկայացուցիչն է, նա Մոսկվան համարում է նաև իր հայրենիքը, Հայաստանի իշխանությունը փոխվել է, և նա իր հին մտածելակերպով չի կարող աշխատել ՀԱՊԿ-ում»,- ընդգծեց քաղաքագետը:

(Visited 89 times, 1 visits today)