Ահա, թե ինչ հետևանք ունեցավ Սիրուշոյի համար Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը. ՖՈՏՈ

Օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սիրուշոն իր պաշտոնական ֆեյսբուքյան եւ ինստագրամի էջերում տեղեկացրել էր, որ առաջիկայում հանրության դատին կհանձնի «Վույ աման» երգի 2-րդ մասի պրեմիերան:

Ճիշտ է, նոր երգի թողարկման ժամկետի ու այլ մանրամասների մասին Սիրուշոն տեղեկություն չէր հայտնել, սակայն այսօր ակնհայտ դարձավ, որ այն անժամկետ հետաձգվում է՝ վերջին օրերի հայտնի դեպքերի պատճառով:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն, իր պաշտոնական էջերից հեռացրել է նոր տեսահոլովակի մասին ազդարարող լուսանկարը, ինչին թերեւս երգչուհու երկրպագուներն ըմռնումով կմոտենան:

Աղբյուր՝ Lurer.com

(Visited 432 times, 1 visits today)