Ինչպես է անցել Լուսինե Թովմասյանի ծննդյան 32-ամյակը

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը երեկ ընկերների և մտերիմների հետ միասին նշել է ծննդյան 32–ամյակը։ Երեկ հաղորդավարուհին եթերում էր, որի ընթացքում էլ շնորհավորանքներ է ստացել կոլեգաների կողմից, իսկ արդեն երեկոյան տոնը շարունակել է ընկերների և հարազատների հետ: Հայտնի մարդկանցից գեղեցկուհու ծնունդին հրավիրված են եղել՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սաթենիկ Հազարյանը, Ավո Խալաթյանը, Սիմա Բաղդասարյանը, դիզայներ Վահան Խաչատրյանը, քույրը՝ Իրինա Թովմասյանը:

Երեկոյի ընթացքում գեղեցկուհին կրում էր նուրբ կաթնագույն զգեստ, իսկ օրվա ավարտին իր ինստագրամի էջում գրել է. «Ահա և վերջ, ես ունեցա հրաշալի օր, շնորհակալ եմ բոլորիցդ»:

(Visited 62 times, 1 visits today)