«Դուխով» ձմերուկի փառատոն` Կարապի լճում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկեց բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված էր հաճելի ու հետաքրքրական ժամանց: Մեկնարկը տրվեց շքերթ-դիմակահանդեսով, որը անցկացվեց Կարապի լիճ – Հյուսիսային պողոտա – Կարապի լիճ հետագծով:

(Visited 86 times, 1 visits today)