Մարդկության ամենամեծ սխալները, որոնց համար մինչ օրս վճարում ենք

Յուրաքանչյուր մարդ արարած իր կյանքում մի շարք սխալներ է թույլ տալիս, և ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Այդ սխալներից մի քանիսը շատ փոքր են լինում ու աննշան, իսկ մյուսներն այնքան մեծ հետևանքներ են թողում, որ հարց է առաջանում.. ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Ձեզ ենք ներկայացնում մարդկության մեծագույն սխալներից մի քանիսը, որոնց հետևանքները ծանր են եղել բոլորի համար:

Բարձր կառույցի ընկնելը

Շանհայի բնակելի համալիրը ներառում էր 11 բարձրահարկ կառույց: Դրանցից մեկը անսպասելիորեն փլուզվեց: Հրաշք կարելի է համարել այն, որ 13 հարկերից և ոչ մեկը չի ընկել ներքևինի վրա, այլ շուռ է եկել մյուս շենքերի վրա՝ ստեղծելով դոմինոյի էֆեկտ: Ողջ համալիրի փլուզումը հնարավոր դարձավ շինարարական աշխատանքներում կատարված սխալների ու ֆունդամենտի վատ որակի պատճառով:

Շատ ծանր սուզանավ

Իսպանիան 1,75 մլրդ ֆունտ ստերլինգ ծախսեց մի սուզանավի պատրաստման համար: Ցավոք սրտի, դրա կառուցման ընթացքում պարզ դարձավ, որ սուզանավը չափազանց ծանր է ստացվում, որն էլ դրան հնարավորություն չի տալիս դուրս գալ սուզվելուց հետո: Նախագծման ընթացքում թույլ տրված սխալները հանգեցրին նավի արժեքի բարձրացմանը: Իրավիճակից դուրս գալու եղանակ, սակայն, գտնվեց. սուզանավի կորպուսը ավելի երկարեցրին, հետևաբար լուծվեց նաև քաշի հարցը:

Ալյասկայի վաճառքը

Ռուս կայսր Ալեքսանդր II- ը, ով թագավորել է 19-րդ դարում, պետության կազմի մեջ մտնող Ալյասկան համարում էր անպետք սառցի շերտ: Այդ պատճառով Ռուսաստանը համաձայնեց ԱՄՆ-ի առաջարկին և 1876-ի մարտին Ալյասկայի սեփականության իրավունքները հանձնեց Միացյալ Նահանգներին: Դրա համար նա 7,2 մլն դոլարի վնաս կրեց: Համաձայնության արդյունքում ռուսական պետությունը կորցրեց Ալյասկայի բնական բոլոր ռեսուրսները:

Տիեզերական օբյեկտի կորուստը

ՆԱՍԱ-յի օրբիտերը ստեղծվել է հատուկ Մարս մոլորակի կլիմայի ուսումնասիրության համար: Երբ նավը հասավ իր նպատակին ու մտավ Մարսի մթնոլորտ, դրա հետ կապը կտրվեց: ՆԱՍԱ-յի երկու խմբերի գործողությունների կոորդինացիայի բացակայությունը բերեց նրան, որ տիեզերանավը իջավ մինչև մոլորակի մթնոլորտի ներքին շերտերը, որը պլանավորած չէր: Արդյունքում նավն ընկավ մակերևույթի վրա:

Apple ընկերության ակտիվների վաճառքը

Ռոնալդ Ուեյնը համարվում է հանրահայտ Apple-ի հայր-հիմնադիրներից մեկը: Իրականում նրան նաև կարելի է անհաջողակ համարել, քանի որ իր կապիտալը նա վաճառել է ընդամենը 800 դոլարով: 1976 թ.՝ վաճառքի պահին, նրան էր պատկանում ընկերության ակցիաների 10%-ը: Եթե չլիներ ընկերության սնանկացման ու սեփական ակտիվների կորուստի վտանգւ, այսօր այս մարդը միլիարդատեր կլիներ:

Սեուլի կամուրջի փլուզումը

1994 թ. Սեուլում ողբերգություն տեղի ունեցավ: Հան գետի վրայով անցնող կամուրջը փլուզվեց: Կառույցի կենտրանական մասը չդիմացավ մեծ ծանրաբեռնվածությանն ու ընկավ գետը՝ իր հետ տանելով բոլոր ավտոմեքենաները, միկրոավտոբուսներն ու մարդկանց: Ողբերգությունը տեղի ունեցավ շինարարական նյութերի անորակության պատճառով:

Նյութի աղբյուրը՝

BlogNews
(Visited 71 times, 1 visits today)