Սաշիկ Սարգսյանի որդին եղել է թմրանյութերի վաճառքի բիզնեսի բուրգի գլխին. անհետանալու հետևանքները

Վերջին երկու ամսվա ընթացքում իրավապահների կողմից մի շարք բացահայտումները եւ դրան հաջորդող կալանավորումների գործընթացը բացասական են անդրադարձել թմրանյութերի «բիզնեսի» վրա:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ մաքսատներում խիստ հսկողություն է, եւ չկան արտոնյալներ, որոնք կարող էին այն անարգել ներմուծել Հայաստան: Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանում թմրանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ճանապարհները փակվում են. դրանք կա՛մ ոչնչացվում են, կա՛մ առգարվվում իրավապահների կողմից:

Հատկանշական է փաստը, որ թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:

Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ զենքեր: Վերոնշյալ բնակարանը պատկանում էր ՀՀ երրորդ նախագահի եղբորորդուն` 31-ամյա Նարեկ Սարգսյանին:

Ըստ օդում կախված լուրերի` հենց Նարեկ Սարգսյանը եղել է թմրանյութերի վաճառքի բիզնեսի բուրգի գլխին: Ավելին` օդում կախված նույն լուրերի համաձայն` այս գործում ակտիվ դերակատաություն է ունեցել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահ Արշակ Հակոբյանը, որը թավշյա հեղախությունից հետո եւս լքել է Հայաստանը:

Հիմա ոլորտի հիմնական դերակատարները լքել են Հայաստանը, եւ թմրանյութի ձեռքբերման եւ վաճառքի գործընթացը երկրում փակուղի է մտել:

Աղբյուր՝ Armlur.am

(Visited 193 times, 1 visits today)