Աննա Դովլաթյանը ցույց է տվել մանկության լուսանկարը, որում նման է տիկնիկի

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, արդեն նաեւ դիզայներ Աննա Դովլաթյանն Instagram-ի իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել: 

Մանկության լուսանկարում փոքրիկ Աննան ճերմակ հանդերձանքով ու նուրբ գլխազարդով է: Այս լուսանկարում հաղորդավարուհի-երգչուհին, կարծես, տիկնիկ լինի:

Իր հրապարակած լուսանկարը դերասանուհին մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Յոթ ամսեկան Աննա»: Դերասանուհու հետեւորդ-երկրպագուներին լուսանկարը շատ է դուր եկել ու նրանք մեկնաբանություններում ցույց են տվել իրենց հիացմունքը:

Ավելի վաղ իր տեղադրած հերթական հմայիչ լուսանկարում Աննա հանդես էր եկելքնքուշ ամառային լուքով: Նա կրում էր ծաղկավոր զգեստ:

Լուսանկարին կից Աննան ռուսերեն մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Թող, որ ունենաք սիրտ, որը երբեք չի կոշտանա, եւ բնավորություն, որը երբեք չի փչանա, եւ մոտեցում, որը երբեք չի ցավեցնի»:

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 

(Visited 404 times, 1 visits today)